|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախի նախագահի ընտրությունները կայացան. Արայիկ Հարությունյանը, որ առաջին փուլում ստացել էր 49,26 տոկոս ձայն, երկրորդ փուլում ստացել է նախնական հաշվարկով մոտ 88 տոկոս քվե` ընտրվելով Արցախի հանրապետության նախագահ:
Հիշեցնենք, որ թեեւ քվեաթերթիկում նշված էր թեկնածու Մասիս Մայիլյանի անունը, այնուամենայնիվ, նա անգամ երեկ քվեարկության չի մասնակցել, ավելի վաղ կոչ էր արել իր համակիրներին չմասնակցել ընտրություններին` խուսափելով կորոնավիրուսի տարածումից: Մինչդեռ եթե մի օր առաջ աներ հայտարարությունը, կարող էր ընդհանրապես ընտրություններից հրաժարվել` առավել մեծ օգուտ տալով Արցախին եւ չվտանգելով արցախցիների առողջությունը: Ինչեւէ, կոչի արդյունքում նա ստացել է կրկնակի պակաս ձայներ` հավաքելով մոտ 10 տոկոս քվե` նախնական հաշվարկով:
Ուշագրավ է, որ ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանը լուսացրել է Արցախում, իսկ Մասիս Մայիլյանն արդեն Երեւանում է, որտեղ կմնա մի քանի օր: Ըստ ամենայնի, հետագա իր գործունեության մասով որոշակի ճշգրտումներ անելու անհրաժեշտություն ունի:
Իսկ Արայիկ Հարությունյանն արդեն հայտարարել է, որ Արցախում բոլորն իր բարեկամներն են եւ պատրաստ է համագործակցել բոլորի` այդ թվում եւ Մասիս Մայիլյանի եւ նրան նախորդ փուլում սատարած Սամվել Բաբայանի հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։