|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արայիկ Հարությունյանն՝ Արցախի Հանրապետության հաջորդ Նախագահ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Ազատ Հայերնիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր անցկացվում են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Համաձայն ԱՀ ոստիկանության տրամադրած տվյալների` քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 103 637 ընտրող, ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):
ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, եւ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս), եւ անցել 2-րդ փուլ։