|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գյումրիում դանակահարվել են ոստիկանության 2 աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ծառայություն կատարելու ժամանակ Գյումրի քաղաքում՝ Հայուհի հրապարակում, փորձել են պարզել 2 քաղաքացու ինքնությունը եւ արդյոք նրանք ունեն իրենց մոտ տեղաշարժի թերթիկ, սակայն վերջիններս առանց որեւէ պատճառաբանության վիճաբանել են ոստիկանության ծառայողների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի եւ մեկ ոստիկանության ծառայողի։ Բարեբախտաբար, ոստիկանների օպերատիվ եւ ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։
