|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
«Հարգելի քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են: «Ավիաբուժ» բ/կ ՓԲ եւ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունների համատեղ միջոցներով ախտահանվել է Ընկերության վարչական շենքը՝ համապատասխան ախտահանիչ նյութերով: «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին:
Շնորհակալություն ենք հայտնում Ընկերության բոլոր աշխատակիցներին համավարակի այս դժվարին օրերին ցուցաբերած համախմբվածության, կարգապահության եւ իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար»,- ասվում է հայտարարության մեջ։