|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բելգրադում կորոնավիրուսից մահացել է սերբ գործարար Դրագոսլավ Կոսմայացը, որին անվանում էին երկրի նարկոմաֆիայի բոս և «սերբական Ալ Կապոնե». ըստ yerkir.am-ի` հայտնում սերբական Blic պարբերականը:
67-ամյա Կոսմայացին հիվանդանոց էին տեղափոխել մարտի վերջին: Ի սկզբանե նրա վիճակը ծանր է եղել:
Սերբ նարկոբարոնը բազմաթիվ անշարժ գույքի, սրճարանների ու ռեստորանների սեփականատեր էր Սերբիայում ու Արևմտյան Եվրոպայի երկրներում: Նրան մեկ անգամ չէ, որ թմրանյութերի վաճառքի մեղադրանք էր ներկայացվել: 2014-ին էլ ձերբակալվել էր հարկերից խուսափելու համար, իսկ հետագայում մեղադրվել կաշառակերության մեջ: Սակայն 2018-ին Վերաքննիչ դատարանը արդարացրել էր Կոսմայացին: