|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կորոնավիրուսով մեկուսացված անձանց վայրից և գրել․
«Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Երևանում մեկուսացված քաղաքացիները և հերթապահող բժիշկները ևս նշել են Զատիկը:
Արդեն մի շարք տոնական նկարներ եմ տեսել համացանցում, որոնք տեղադրել կամ ուղարկել են մեկուսարաններից:
Բոլոր նկարների մեջ այնքան ջերմություն, այնքան հույս, հավատ ու միասնականություն կա, որ վստահ կարող ես ասել՝ այս ամենը անցնելու է, մեր բոլորիս կյանքը փոխվելու է ու թքած թե որոշները ինչպես կվերաբերվեն ու ինչպես կփորձեն խանգարել:
Քրիստոս հարյավ ի մեռելոց»։