Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն,
- արձագանքելով ապրիլի 24-ին դիմատետրում (ֆեյսբուքում) օգտատերերի լուսանկարները հուշային հատուկ շրջանակով օժտելու կոչերին,
- ամրագրելով 2015թ. ապրիլի 24-ին ընդունված համահայկական հռչակագրի դրույթները,
- շեշտելով ցեղասպանության հանցակազմում պարունակվող արարքների համար անպատիժ մնալու անթույլատրելիությունն ու այդ հանցագործության վաղեմության ժամկետ չունենալու հանգամանքը,
- վերահաստատելով Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու պայքարը ցեղասպանությունների կանխարգելման եւ ցեղասպանության ենթարկված ժողովուրդների ու մասնավորապես հայ ժողովրդի բարոյական, ֆինանսական եւ հողային իրավունքների վերականգնման համար,
առաջարկում է համաքաղաքացիներին՝ օգտատերերի լուսանկարների վրայ ավելացնել իր քարոզչական հանձնախմբի պատրաստած հետեւյալ՝ «Հիշում եմ և պահանջում» հուշային շրջանակը:
Շրջանակը հասանելի է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ արաբերեն լեզուներով։
Հ.Գր.- Շնորհակալություն ընկ. Ս.Գասապյանին իր օժանդակության համար։