|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող հետևողական քաղաքականության շնորհիվ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում առաջին անգամ Արցախի Հանրապետությունում «Աճի հորմոնի անբավարարությամբ» ախտորոշմամբ հաշվառված 0-18 տարեկան երեխաների համար ստացվել է «Նորդիտրոպին նորդիլետ /սոմատրոպին/ 10մգ/1,5մլ» դեղամիջոց: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
ԱՀ առողջապահության նախարարի 2020թ. ապրիլի 8-ի հրամանով նշված դեղամիջոցը հատկացվել է «Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ-ին՝ համապատասխան երեխաներին տրամադրելու նպատակով: