|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չնայած ոչ բարենպաստ եղանակային պայմաններին՝ մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում են ըստ ժամանակացույցի նախատեսված կանխարգելիչ միջոցառումները, որոնցում ներգրավված են Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող երեք ընկերություն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Չնայած ոչ բարենպաստ եղանակային պայմաններին՝ մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում են ըստ ժամանակացույցի նախատեսված կանխարգելիչ միջոցառումները, որոնցում ներգրավված են Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող երեք ընկերություն:
Այսպես՝ «Բնակարանային շահագործման տնտեսություն» ՓԲԸ կողմից քլորի լուծույթով ախտահանվել է Իսակովի փողոցում գործող գյուղմթերքի շուկան, իսկ «Ջերմային տնտեսություն» և «Սանմաքրում» ընկերությունների կողմից՝ կենտրոնական շուկայի տարածքը:
Մայրաքաղաքի ողջ տարածքում նմանօրինակ կանխարգելիչ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»,-նշված է հայտարարության մեջ: