|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ապրիլյան պատերազմին: Իշխանյանը գրել է.
«Ապրիլյան պատերազմը, որ հրահրվեց Ադրբեջանի կողմից և իրականացվեց նրան բնորոշ ձեռագրով, նոր ողբերգություն էր բոլորիս համար, բայցև` նոր դաս ու մեր անելիքների մասին խորհելու նոր առիթ:
Ապրիլյան պատերազմը նորից միավորեց բոլորիս՝ ողջ հայության հայացքը սևեռելով դեպի Արցախ, հիշեցնելով, որ Արցախով է անցնում հայության կենսատու երակը, Արցախի սահմանին է կերտվում մեր վաղվա օրը:
Արցախյան պատերազմի հերոսների շարքը համալրվեց նոր հերոսներով` բազմապատկելով մեր պատասխանատվության չափը և մեր անելիքների հանդեպ ողջամտությունը: Ապրիլյան պատերազմը նորից ցույց տվեց, որ մեր անվտանգության ու լինելիության երաշխավորը մարտունակ բանակն է, որի կատարելագործումը պետք է լինի գերնպատակ:
Արցախը հայկական աշխարհի կենտրոնն է, որը պետք է զերծ պահել խարդավանքներից ու ցնցումներից»: