|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն տեսաուղերձով է հանդես եկել ու նապազգուշացրել, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում հայտարարված սոցիալական հեռավորության պահպանման կանոնների խախտողներին սպառնում է պատժի ամենախիստ ձևը`գնդակահարություն. հայտնում է Yerkir.am-ը՝ Reuters-ին հղումով։
Նա անդրադարձել է նաև բուժաշխատողների նկատմամբ վատ վերաբերմունքի անթույլատրելիության թեմային, ինչը երկրի իրավապահ մարմինները որպես լուրջ հանցագործություն կհամարեն:
Միևնույն ժամանակ նախագահը նաև հստակեցրել է՝ տնային կարանտինին հետևելը կենսական նշանակություն ունի այն պատճառով, որ իշխանությունները փորձում են դանդաղեցնել պանդեմիան, ու այդպիսով փրկել երկրի փխրուն առողջապահական համակարգը գերծանրաբեռնվածությունից. «Ավելի վատ է դառնում: Հետևաբար, ես ևս մեկ անգամ ասում եմ ձեզ խնդրի լրջության մասին ու այն մասին, որ դուք պետք է հասկանաք դա: Իմ հրամանները` ոստիկանությանն ու զինված ուժերին. եթե խնդիրներ կան և կա դեպք, երբ նրանք դիմադրում են ու ձեր կյանքին վտանգ է սպառնում, ապա գնդակահարեք նրանց»,- վրդովվել է Դուտերտեն ու հավելել. «Հասկանալի՞ է։ Մեռած՝ խնդիրներ առաջացնելու փոխարեն։ Ես կթաղեմ ձեզ»։
Հիշեցնենք՝ Ֆիլիպիններում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 96 մարդ. արձանագրվել է վարակման 2311 դեպք։