|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իսրայելի առողջապահության նախարար Յակով Լիցմանի և նրա կնոջ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. հայտնում է Yerkir.am-ը՝ Haaretz-ին հղումով։
Նշվում է՝ պաշտոնյան կնոջ հետ գտնվում է մեկուսացման մեջ՝ հսկողության տակ. նրանք իրենց լավ են զգում։
Հավելվում է նաև, որ նախարարի հետ վերջին 2 շաբաթներին շփում ունեցած անձինք կգտնվեն տնային կարանտինում։ Նրա հետ շփում ունեցած մարդկանցից է երկրի հետախուզական ծառայության՝ «Մոսադի» ղեկավարը։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ Իսրայելում կորոնավիրուսով է վարակվել 6,092 մարդ, որոնցից 26-ն ավարտվել են մահվամբ։