|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ԱԺ-ն այսօր երկրորդ անգամ արտահերթ նիստ է գումարել:
Պատգամավորը գրել է.
«17:04 ինձ է զանգում ԱԺ աշխատակազմի ղեկավարը և հայտնում, որ ԱԺ-ն գումարում է արտահերթ նիստ 17:00-ին: Հիմա սա ո՞նց հասկանանք»։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ կայացած նիստում ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ մերժեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը: