|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ:
«Մեծագույն կսկիծով տեղեկացա ֆրանսիացի քաղաքական գործիչ, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ, մեր հայրենակից Պատրիկ Դևեջյանի մահվան մասին։
Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի հասարակական և քաղաքական կյանքում կարևոր ներդրում բերած մեծ գործչի կորստյան կապակցությամբ։
Պատրիկ Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն Շառլ Ազնավուրից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար, ով այդ եղբայրական մտերմության վառ խորհրդանիշ էր։ Դևեջյանը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և ֆրանսահայությանը հուզող հարցերի առաջմղման պայքարի շուրջ 50-ամա պայքարի անմնացորդ նվիրման մարմնավորումն էր։
Այս ծանր պահին մեր աղոթքներով վշտակցում և սատարում ենք Պատրիկ Դևեջյանի ընտանիքին և մերձավորներին»,- ասված է վարչապետի հեռագրում։