|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պետդեպարտամենտը 274 միլիոն դոլարի ռեսուրսներ կտրամադրի աշխարհի` կորոնավիրուսից առավել տուժած 64 երկրներին, այդ թվում` 1,1 միլիոն դոլարը կհատկացվի Հայաստանին. տեղեկացնում է yerkir.am-ը` Ամերիկայի Հայ դատի գրասենյակին հղումով:
«Մենք ողջունում ենք COVID-19 համավարակի կապակցությամբ ԱՄՆ լրացուցիչ բժշկական ռեսուրսների առաջին փուլի օգնության տրամադրումը Հայաստանին»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը:
Ավելի վաղ` մարտի 24-ին, Րաֆֆի Համբարյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կոչ էր արել նախաձեռնություն ցուցաբերել ստեղծված իրավիճակում Հայաստանին օգնություն տրամադրելու համար՝ համագործակցելով Հայաստանի առողջապահության նախարարության հետ:
