|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայոց ցեղասպանության թանգարանը կազմակերպել է ժամանակավոր ցուցադրությունների առցանց ցուցադրություն: Այս մասին տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից:
«2019-ի աշնանը ՀՑԹԻ կազմակերպեց «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թվականներին. ազգային միասնությունից դեպի վերածնունդ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրության շրջանակներում ներկայացվեց բացառապես հայկական կողմի կատարած ներդրումը ցեղասպանությունը վերապրողների փրկության գործում: Առանձին խորագրերով լուսաբանվեցին հայկական հոգևոր կառույցների ունեցած դերակատարումը:
Ներկայացվեցին նաև հայկական կազմակերպություների` ՀԲԸՄ, Հայ ազգային Միության, Եգիպտոսի հայ որբախնամի, Միջագետքի հայկական կազմակերպությունների, Հայկական կարմիր խաչի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, ապա՝ ՀԽՍՀ կառավարությունների իրականացրած որբախնամ ձեռնարկումները: