|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կենսաթոշակների եւ նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները եւ նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով. այս մասւն Yerkir.am-ին հայտնում են նախարարությունից։
«Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։
Քաղաքացիների տներ այցելող «Հայփոստ»-ի բոլոր աշխատակիցները ապահովված կլինեն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ինչպես նաեւ ախտահանիչ միջոցներով:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին զերծ մնալ «Հայփոստ»-ի բաժանմունքներ եւ այլ մարդաշատ վայրեր այցելելուց: