|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի Ադանա քաղաքում նոր տեսակի կորոնավիրուսի վարակման դեպքերի մասին սոցցանցերում անհիմն և խուճապ առաջացնող հրապարակումների համար ձերբակալվել է 31 մարդ. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է թուրքական Milliyet կայքից։
Ադանայի նահանգային ոստիկանությունը ժողովրդի մեջ վախ և խուճապ առաջացնելու, թշնամություն և ատելություն ստեղծելու մեղադրանքով խուզարկություններ է իրականացրել տարբեր անձանց բնակարաններում և աշխատավայրերում։
Նրանցից ոմանք համացանցում լուրեր էին տարածել, ըստ որի ամուսիններից մեկի մոտ թեստը դրական է եղել, ինչից հետո փախել է հիվանդանոցից։ Մեկ այլ հրապարակման համաձայն՝ բանկերից մեկում վիրուսի դեպք է հայտանբերվել։
Մարտի 11-ից սկսած Թուրքիայում արդեն ձերբակալել էին 64 հոգու։ Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Ադանայում քաղաքացիներից մեկը 10.000 մարդու SMS հաղորդագրություն էր գրել՝ տեղեկացնելով նրանց իբր կորոնավիրուսով վարակված լինելու մասին։