|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 19-ին ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդմ՝ կենսաթոշակառուի՝ Հայաստանում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա՝ բանկ ներկայանալու, կառավարության սահմանած կարգով: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Նախագահ Արմեն Սարգսյանն օրերս կրկին ընդգծել էր մեր տարեց հայրենակիցների և նրանց առողջության նկատմամբ առավել ուշադրության և սրտացավության անհրաժեշտությունը, քանի որ նրանք ավելի խոցելի են: Օրենսդրական այս քայլը, որպես պետության ուշադրության և հոգատարության ևս մեկ դրսևորում, ստեղծված իրավիճակում կենսաթոշակառուներին, այդ թվում՝ մեր տարեց հայրենակիցներին հնարավոր վտանգներից զերծ պահելու առումով շատ կարևոր քայլ է», ասված է հաղորդագրությունում: