|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանի ավագանու «Լույս» խմբակցույան ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դիտեցի Հ1-ի ռեպորտաժը ավագանու այսօրվա նիստի վերաբերյալ: Նույնիսկ չեմ ուզում կիսվել տեսանյութով...
Առաջին դրվագում հարցս վերաձևակերպվում և ներկայացվում է լրագրողի կողմից, իսկ պատասխանը ուղիղ փոխքաղաքապետի խոսքերն են:
Երկրորդ և երրորդ դրվագում Թեհմինայի և իմ խոսքերն են կոնտեքստից լրիվ դուրս, ինչին հետևում է քաղաքապետի «խրոխտ» պատասխանը իր իսկ կադրերից: Դրան հաջորդում է իմ խոսքերի մի շատ կարճ հատված: Այնուհետև Մարությանի խոսքերն ու իշխանական-քարոզչական բնույթի կադրեր և Մարությանի ելույթի երկար հատված:
Մի խոսքով ուզում էինք` լավ, ստացվեց ինչպես միշտ... Հ1-ը մնացել է քարոզչամեքենա պարբերական վուլգար դրսևորումներով: Իսկ ինչո՞ւ վուլգար, որովհետև ամբողջ նիստը, որը բյուջեի կատարողականի մասին էր Հ1-ի կողմից ներկայացվեց առանց բովանդակային հիմնավորումների մեկ բառ լուսաբանման»: