|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին կան կուտակված մեքենաներ։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից Yerkir.am-ին հայտնում են, որ անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակված մեքենաները հեռացնելու նպատակով՝ ճանապարհը շարունակում է փակ մնալ։
«Հորդորում ենք չերթևեկել վերոնշյալ ուղղությամբ և խստորեն հետևել ոստիկանության և կապալառու կազմակերպության աշխատակիցների ցուցումներին ։
Նշենք, որ հանրապետության ողջ տարածքում ավտոճանապարհներին վերահսկողություն են իրականացնում «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ անձամբ հետևելով աշխատանքների ընթացքին։
Թերություններ հայտնաբերելու դեպքում տրվում են համապատասխան ցուցումներ տվյալ տարածաշրջանը սպասարկող կապալառու կազմակերպության աշխատակիցներին:
Վարորդներին ևս մեկ անգամ հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները , երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ: