|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Կորոնավիրուսի հետեւանքով կասեցւած դասընթացների բացը լրացնելու նպատակով ուսանողների եւ աշակերտների համար լրացուցիչ դասընթացներ կանցկացւեն», այս մասին այսօր` մարտի 16-ին, կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ժամանակ յայտնել է Հանրապետութեան Նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հայտնում է alikonline.ir:
Երկրի Նախագահը կարեւորել է լրացուցիչ ուսումնական դասընթացների եւ ծրագրերի անցկացման անհրաժեշտութիւնը, միեւնոյն ժամանակ յստակեցրել. «նոր ուսումնական տարին կը մեկնարկի հէնց մեհրի 1-ից, եւ դրա շուրջ փոփոխութիւններ չի իրականացւի»։
Հանրապետութեան նախագահը նիստի ժամանակ շեշտել է կորոնավիրուսի դէմ պայքարի գործում տարբեր կառոյցների համագործակցութեան ողջ ներուժի իրացման, այդ թւում՝ ռադիօ-հեռուստաընկերութեան, հեռուստատեսութեան, սոցիալական մեդիաների եւ ԶԼՄ-ների միջեւ բազմակողմ յարաբերութիւնների ծաւալների ընդլայնման անհրաժեշտութեան մասին:
Դոկտ. Հասան Ռոհանին կոչ է արել բոլոր թերթերին, ԶԼՄ-ներին եւ սոցիալ մեդիաների օգտատէրերին համախմբւել, եւ ժողովրդին իրազեկել կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցների համապատասխան տեղեկութիւններով։
Նա ժողովրդին յորդորել է մնալ տանը, եւ վերջում նշել, է որ կորոնավիրուսի պայքարի ազգային շտաբի յաջորդ նիստը կը կայանայ շաբաթ օրը։