|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան։ Ըստ Yerkir.am-ի այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, հերքելով մամուլում տարածած տեղեկությունները։ Գրառումը՝ ստորև.
«Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է:
Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել»,- գրել է Ստեփանյանը։
Նա հորդորեց լրագրողներին նյութը վերնագրելիս բարեխիղճ լինել և նշել, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում:
«Տվյալ դեպքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ, այսօրվա դրությամբ, ամբողջ աշխարհում կա իրենց ենթակայության ներքո ծառայող կորոնավիրուսով վարակված 10 զինվորական»,- գրել է Ստեփանյանը։