|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ավստրիան և Լեհաստանը համաձայնվել են ուղարկել մի քանի տասնյակ ոստիկանական ուժեր՝ օգնելու հույն գործընկերներին, որպեսզի պահեն հույն-թուրքական սահմանը, որտեղ Անկարան քշել էր տասնյակ հազարավոր փախստականների. հաղորդում է հունական Kathimerini օրաթերթը:
Ըստ լրատվամիջոցի՝ Լեհաստանը համաձայնվել է ուղարկել 100 ոստիկան Հունաստանի հյուսիսարևելյան սահմանային Էվրոս շրջան և պատրաստ է ուղարկել ավել զորք, եթե Աթենքը խնդրի: Նույն համաձայնությունը ձեռք է բերվել նաև ավստրիական կառավարության հետ, որը կուղարկի 13 ոստիկան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կիպրոսն ուղարկել էր 22 ոստիկան, իսկ ԵՄ սահմանապահ գործակալությունը՝ Frontex-ը, կվերահսկի մի քանի այլ անդամ-պետությունների 100 սահմանապահներին:
Բոլոր արտասահմանային ուժերը գտնվելու են հունական ոստիկանության` ELAS-ի և երկրի ԶՈւ-ի վերահսկողության տակ. հայտնում է Yerkir.am-ը: