|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստի ավարտին հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը. հայտնում է Yerkir.am-ը:
«Չեխիայում արտակարգ դրություն է սահմանվում հինգշաբթի 14:00-ից ըստ կենտրոնական եվրոպական ժամանակի (երևանյան 17:00): Այն կգործի 30 օր»,- ասել է գործիչը:
Արտակարգ դրություն է սահմանվել կորոնավիրուսի տարածման պատճառով: Ներկա պահին երկրում 96 հոգու հաստատվել է որպես կորոնավիրուսի վարակակիր:
Իշխանություններն արգելել են նաև մուտքը երկիր կորոնավիրուսի տարածման օջախ հանդիսացող 13 պետություններից: Խոսքը Չինաստանի, Հարավային Կորեայի, Իրանի, Իտալիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Բելգիայի և Մեծ Բրիտանիայի մասին է:
Բաբիշի խոսքով՝ Չեխիայի քաղաքացիներին նույնպես արգելվել է այցելել այդ երկրներ: