|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը քիչ առաջ, փաստաբանների ուղեկցությամբ, դուրս եկավ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից։
Աջակիցները Թավադյանին դիմավորեցին ծափահարություններով։
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշում է կայացրել։
Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ բողոքը բավարարվել է հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։
Թավադյանի գործով նախաքննությունն ավարտվել է, դեռեւս մեղադրական եզրակացությունը չի կազմվել։
Արմեն Թավադյանը կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։
Նրան կալանավորել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով: