|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրաքվեի քարոզչական կամպանիան թեւակոխեց ակտիվ փուլ։ Տպավորություն է՝ կարծես դրսում ոչ թե 2020 թիվը լինի, այլ 2018 -ը։ Իրականությունը քարացել է, իսկ մենք՝ ժամանակի եւ տարածության միջեւ խցանվել։
Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու հեղափոխությունն այսպիսի անճոռնի ընթացք ունեցավ՝ հայտնվելով տեղապտույտի մեջ։ Չէ որ 2020-ի քարոզարշավի դուրս եկած Նիկոլ Փաշինյանի տեքստերը ոչնչով չեն տարբերվում 2018 թ․-ի հեղափոխության տեքստերից՝ նույն տոնայնությունը, նույն բառերն ու նախադասությունները, նույն հերոսներն ու հակահերոսները, ոչինչ չի փոխվել եւ, վստահաբար, չի էլ փոխվելու։
Նիկոլ Փաշինյանը ռոբասերժական իշխանության դեմ պայքարելու է նաեւ 2021-ին, 2022-ին, 2023-ին եւ այսպես շարունակ, քանի դեռ հնարավոր է ժողովրդին կերակրել այդ ժամկետանց սննդով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։