|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ Ամերիկայի Հայ օգնության միությունը (ՀՕՄ) և «Chevy Chase» վիրաբուժական կենտրոնը, կորոնավիրուսի տարածման և կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով, օժանդակություն են ուղարկել ՀՀ և Արցախ։
Ստացված անհրաժեշտ պարագաների թվում են դիմակներ, սանիտարահիգենիկ պարագաներ, բամբակյա սպունգներ, բախիլներ, թերմոմետրեր, ձեռնոցներ, ախտորոշիչ սարքեր և այլն, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով կհանձնվեն Առողջապահության նախարարությանը։ Ամբողջ քանակությունը Երևան կհասնի չորեքշաբթի՝ մարտի 11-ին։
Շուրջ 17 անուն պարագաներից ընդհանուր թվով 48.118 հատ ստացվել է ՀՀ-ի, իսկ նույնքան անուն պարագաներից թվով 19.986 հատ ստացվել է Արցախի համար։
Կից ներկայացնում ենք ստացվելիք իրերի ցանկը.
