|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարության համաձայն, ընտրական համակարգի հետ կապված կարևոր համաձայնություն են հասել: Համաձայնության գործընթացում ունեցած մասնակցության համար նա շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:
«Այս համաձայնությունը ժողովրդավարության հաստատման, քաղաքական միջավայրի կայունացման, ընտրական տարվա ընթացքում երկրի կայուն տնտեսական զարգացման ուղղությամբ արված կարևոր քայլ է»,- իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Գախարիան:
2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 120/30 մոդելով: Թեմայով ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները համաձայնության են հասել մարտի 8-ին: