|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Արարատը» Գյումրիի քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց Վանաձորի «Լոռի ՖԱ»-ին:
Հանդիպումն անցավ անչափ լարված պայքարում: Առաջին խաղակեսում մրցավարը երկու անգամ դիմեց կարմիր քարտի օգնությանը: Նա նախ հեռացրեց «Արարատի» պաշտպան Թոմաս Ֆիբելին, իսկ 32-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով հանդերձարան ուղարկեց «Լոռի ՖԱ» ավագ Արթուր Ավագյանին: Թերի կազմերով թիմերը չկարողացան գտնել դարպասների գրավման բանալիները և հանդիպումն այդպես էլ ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0:
«Արարատն» այս խաղից հետո վաստակեց 28 միավոր և հավասարվեց «Շիրակին», իսկ «Լոռի ՖԱ»-ն իր միավորների քանակը հասցրեց 29-ի և բարձրացավ 3-րդ հորիզոնական:
Առաջնության առաջին փուլի վերջին՝ 18-րդ տուրի խաղերը տեղի կունենան մարտի 14-ին, 16-ին և 17-ին: