|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն «Ինստագրամի» իր էջում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել՝ շնորհավորելով Մարտի 8-ը.
«Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ գարնանային այս հրաշք տոնի՝ Մարտի 8-ի առիթով։
Թող, որ Աստված Ձեզ միշտ պարգևի անսահման սեր, ժպիտ և խաղաղություն։
Այս տարի գարնան զարթոնքը մեր տուն մի նոր ծաղիկ է բերել, հայրական սիրտս աննկարագրելի բերկրանք է ապրել։ Առաջին անգամ իմ սրտի կանանց՝ մորս ու կնոջս հետ միասին, շնորհավորում եմ նաև իմ չքնաղ Մարիային։ Տոնդ շնորհավոր բալես։
Շնորհավոր Մարտի 8»: