|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չինաստանում մասնագետները բացահայտել են, որ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանիշները ներկայում ավելի նվազ բացահայտ են նշմարվում վարակակիրների մոտ։ Վիրուսը մուտացիայի է ենթարկվել, և դրա հայտնաբերումն ավելի դժվար է դառնում թույլ արտահայտվող ախտանշանների հետևանքով։
Բժիշկները ուսումնասիրել են վարակակիրների երկու խմբի` մեկը վարակվել է հունվարի 16-22-ն ընկած ժամանակահատվածում, մյուսը՝ հունվարի 23-29-ը։ Երկու խմբի մոտ էլ եղել են հիմնական ախտանշանները՝ ջերմություն, մկանների ցավեր, թուլություն, քրտնարտադրություն և այլն։ Սակայն ավելի ուշ վարակվածների մոտ այդ ախտանշանները ավելի թույլ են արտահայտված եղել։
«Կորոնավիրուսի նոր տեսակը կարող է աստիճանաբար ձևափոխվել ու վերածվել գրիպի նման վիրուսի»,- նշում են մասնագետները։