|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով), գրել է Նիկոլ Փաշինյանը եւ տեղադրել տեսանյութը, որտեղ Մետրոյում Այո-ի քարոզարշավի ընթացքում երիտասարդ կինը պատռում եւ վարչապետին է վերադարձնում քարոզչական բուկլետը։
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Երևանի մետրոյում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավ էր իրականացնում, քաղաքացիները մեկը պատռել և Փաշինյանի ուղղությամբ է նետել վարչապետի կողմից բաժանվող բուկլետը: