|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ այսօր՝ մարտի 6-ին, կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից։
Բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններիս այսուհետ ևս աչքի կընկեն արդյունավետ ու բարեխիղճ ծառայությամբ և էլ ավելի կբարձրացնեն բանակի մարտունակության աստիճանը:
Առաջխաղացման ներկայացված սպաները շնորհակալություն են հայտնել պաշտպանության բանակի հրամանատարին բարձր վստահության համար և հավաստիացրել, որ կանեն հնարավորը վերադաս հրամանատարության ակնկալիքները լիովին արդարացնելու համար: