|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ (նստավայրը՝ Թբիլիսի) արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին. Yerkir.am-ին տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը:
Զրուցակիցները համոզվածություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի էլ ավելի զարգացնել ու ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Իսկ այս գործում մեծ դեր են խաղում նաև բարձրաստիճան պատվիրակությունների շարունակական փոխայցելությունները:
Նշվում է՝ փոխվարչապետ Ավինյանն ու արքեպիսկոպոս Բետանկուրը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ Առաքելական նվիրակություն հիմնելու հնարավորությունը: