|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հինգշաբթի` մարտի 5-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ռուսաստան. գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ նշելով, որ լուրի իսկությունը հաստատել են թուրք նախագահի վարչակազմում. հայտնում է Yerkir.am-ը:
Նշվում է, որ այցը կտևի ընդամենը մեկ օր:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր՝ Ռուսաստանինախագահ Վլադիմիր Պուտինը և Էրդողանը հնարավոր է՝ հանդիպումներ ունենան Մոսկվայում մարտի 5-ին կամ 6-ին:
Միևնույն ժամանակ փետրվարի 28-ին՝ ուրբաթ օրը, երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել: Նրանք ընդգծել են Սիրիայի հյուսիս-արևմտյան իրավիճակի կարգավորման համար լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել միջգերատեսչական խորհրդատվությունները, ինչպես նար մշակել բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու հնարավորությունը: