|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր Yerkir.am-ի հրապարակմանը, որի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը չի ստեղծվի հուղարկավորման հանձնաժողով անվանի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ:
Նա, մասնավորապես, նշել է.
«ԿԳՄՍ-ին միայն մի բան կարող եմ ասել. Ձեր չորս նախարարությունները միասին վերցրած 30 տարում չի արել այնքան գործ, ինչքան ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ իր կարճատև կյանքի ընթացքում: Իսկ եթե կոչում չի ունեցել, մեղքը դարձյալ ձերն է, ձեր հանցավոր անտարբերությունը: ԱՄՈ'Թ»: