|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Այսօր գեղանկարիչ, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանի 140-ամյակն է. Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային պատկարասրահի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Այդ առիթով Հայաստանի ազգային պատկերասրահն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Սարյանի «Կեսօրյա անդորր» (1924 թ) գեղանկարն ու կից գրել.
«Կուզեի, որ Հայաստան չտեսած մարդիկ սիրեին այդ երկիրը` ծանոթանալով իմ կտավներին: Ես շատ բնանկարներ ունեմ: Արևկող լեռնապարեր, ծաղկուն հովիտներ: Իմ սիրելի Արարատը, որ պատկերել եմ հաճախ, կանաչի մեջ թաղված տներ, և ամենուր` անպայման մարդիկ, կյանքը վերափոխող մարդիկ»: