|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը՝ կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն չէ. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Քանի որ մարտի 1-ին ժողովուրդ ա պետք Նիկոլին, որպեսզի իր հետևից քայլեն ու Նիկոլը դարձյալ հայտարարի, որ հայ ժողովուրդը իր հետ ա
այսօր Առողջապահության նախարար կոչեցյալը հայտարարել ա, որ կորոնավիրուսն այդքան էլ վտանգավոր չի, որպեսզի մարդիկ չվախենան մարտի 1-ի երթին մասնակցելուց , իսկ ահա մարտի 2-ին էդ նույն աթեիստն արդեն կհայտարարի, որ վտանգավոր ա...
Մեր խաբված ժողովուրդը խաղալիք ա դարձել նիկոլների ձեռքում՝ հիմա էլ իշխանությունը պահելու համար...
Ի դեպ, եթե վտանգավոր չի Իրանի հետ սահմանն ի՞նչի փակեցիք...»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ կառավարության արտահերթ հեռակա որոշմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվել է: