|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը հայտարարություն է տարածել առ այն, որ ծրագրեր կան, ըստ որոնց՝ խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի պատվին հուշարձան կկանգնեցվի. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով:
Իվանովի խոսքով՝ հուշարձանի տեղադրման մասին փաստաթղթերն այժմ քննարկվում են քաղաքապետարանում, որտեղ գաղափարին դրական են արձագանքել:
Անվանի հետախույզի հուշարձանը նախատեսվում է կանգնեցնել Նոր Մոսկվայում №2070 դպրոցի հարևանությամբ, որ, ւստ որոշ խոսակցությունների, հնարավոր է Գևորգ Վարդանյանի անունով կոչվի: Քանդակը կստեղծի ճարտարապետ Ալեքսանդր Գոլովաչևը:
Հիշեցնենք՝ Գևորգ Վարդանյանը մահացել է 2012 թվականին հունվարի 10-ին՝ 87 տարեկան հասակում, իսկ վերջերս՝ 2019-ի նոյեմբերի 25-ին մահացել էր նրա կինը՝ հետախույզ Գոհար Վարդանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ Մոսկվայում նախատեսված էր տեղադրել լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների սառցե քանդակը: