|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն արձագանքել է մամուլում հրապարակված լուրին, ըստ որի Էջմիածնի քաղաքապետարանը կգնի ադամանդե քարերով ոսկե մատանիներ. հայտնում է Yerkir.am-ը:
Այս առնչությամբ, Դիանա Գասպարյանը Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է. «Եվ այսպես, Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ, որոնք նվիրել է էջմիածնաբնակ նորապսակների սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջին նվիրված տոնակատարության շրջանակներում (լուսանկարը՝ ստորև)
Մատանիները ստացած զույգերը կփաստեն, որ դրանք ճոխ և թանկարժեք չեն. ավելի շատ ունեն սիմվոլիկ նշանակություն և փոքրիկ ուշադրություն են քաղաքապետարանի կողմից:
- Ես չեմ ակնկալում, որ իմ այս գրառումը նույն արագությամբ կտարածվի, քանի որ սա արդեն ձեռնատու չէ մտահոգներին, այնպես որ անդրադառնում եմ նյութին պարզապես իմ համաքաղաքացիներին թյուրընկալումներից հեռու պահելու համար:
- Մենք աշխատել և աշխատում ենք բաց ու թափանցիկ, ծառայել և ծառայում ենք մեր սիրելի քաղաքի բարեկեցությանը:
Բարի օր եմ մաղթում բոլորիդ»: