|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որով կոչ է արվում՝ զերծ մնալ բժշկական դիմակների ու հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից:
Yerkir.am-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.
«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև շուկայում արհեստական պակասուրդի ստեղծումից:
Միաժամանակ, ՀՀ ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ այս ոլորտում իրականացվում են մշտադիտանցումներ: Հնարավոր խախտումների կամ չարաշահումների դեպքում Հանձնաժողովը կհարուցի վարչական վարույթներ և կկիրառի օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ:
ՀՀ ՏՄՊՊՀ-ն նաեւ հիշեցնում է, որ այս տարի իրականացնում է ուսումնասիրություն դեղերի շրջանառության ոլորտում»: