|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հայտնի է Հայաստանի համահայկական հիմնադրամի շահառուների թիվը. հայտնում է Yerkir.am-ը՝ վկայակոչելով հիմնադրամի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ 2019 թվականին իրականացված ծրագրերի արդյունքում շահառու է դարձել 11 702 մարդ, նրանցից 7508-ը՝ Արցախում:
Հայաստանի մարզերից առավել շատ շահառու ունեցել է Տավուշի մարզը՝ 2157, որին հաջորդում է Լոռու մարզը՝ 1008:
«Ծրագրերն իրականացվել են Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում»,- ասված է հաղորդագրության մեջ: