|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կոթիում կրակոցները ներկայումս դադարել են. այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրել է Տավուշի մարզի Կոթի բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա նշել է. «Երեկ եղել է մի քանի կրակոց՝ շատ կարճ: Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցները դադարել են»:
Մելիքյանը պատմել է նաև, որ այսօր առավոտյան՝ ժամը 07.30-ի սահմաններում, եղել են կրակոցներ՝ շուրջ 25 րոպե տևողությամբ, այնուհետ կարճատև դադարից հետո նորից են սկսվել, իսկ ժամը 09.00-ի շրջանում դադարել են:
«Նյութական վնասի վերաբերյալ, գոնե այս պահի դրությամբ, որևէ տեղեկություն չկա»,- ասել է նա ու հավելել, որ մարդկային կորուստներ չկան:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել` հայտնելով, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ մարտական դիրքերի ուղղությամբ: