|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն խստացրել է Իրանի հետ սահմանային անցակետերում հսկողությունը՝ Իրանից կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար. տեղեկացնում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը:
Երեկ տեղեկություններ էր տարածվել, որ Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը, սակայն երկրի մաքսային կոմիտեն հայտարարեց, որ ոչ թե «փակվում, այլ հատուկ վերահսկողություն է սահմանվում». հայտնում է Yerkir.am-ը:
Թուրքական «Անադոլու» գործակալությունն էլ հայտնում է, որ ըստ երկրի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի՝ Իրանի հետ սահմանային անցակետերը փակվել են և դադարեցվել Իրանի հետ օդային հաղորդակցությունը: Փակվել է նաև Թուրքիա-Նախիջևան սահմանային անցակետը:
Իրանում համաճարակից մահացել է արդեն 43 մարդ: Չինաստանից հետո, որտեղ մահերի թիվը հասել է մոտ 2500-ի, Իրանը համաճարակից երկրորդ ամենաշատ մահացություն գրանցած երկիրն է: