|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրոպական խորհուրդը (ԵՄ անդամ բոլոր պետությունների ղեկավարներից կազմված խորհուրդը) որոշել է Հայաստանը հանել այսպես կոչված՝ «հարկային դրախտների» կամ ԵՄ հետ հարաբերություններում մրցակցությունը խաթարող հարկային վարչարարությամբ երկրների «սև ցուցակից»:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Եղոյանը. հայտնում է Yerkir.am-ը:
«Սա նշանակում է, որ Հայաստանը հետայսու կարող է ավելի անխոչընդոտ օգտվել ԵՄ ֆինանսական ծրագրերից, իսկ եվրոպական ընկերությունները կարող են ավելի անխոչընդոտ ընթացակարգով գործունեություն սկսել և ծավալել Հայաստանում»,- գրել է խորհրդարանականը: