|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն արդեն 2 օր է՝ մեկնարկել է, սակայն «այո»-ի ճակատում անհասկանալի լռություն է։ Պաշտոնապես հայտարարվում է, թե ձեւավորվում են տարածքային շտաբներ, տարածքներ են վարձակալվում, քանի որ ՔՊ-ն մարզերում գրասենյակներ գրեթե չունի։
Այսինքն՝ տեխնիկական հարցերը կավարտեն, նոր ակտիվ քարոզարշավ կսկսեն, ըստ ամենայնի՝ փետրվարի վերջերից։ Տեղեկություններ կան, որ իշխանությունը որոշել է հրապարակավ զգուշավոր եւ հավասարակշռված հայտարարություններ անել, փոխարենը աշխատել «տակից»։ Սպասում են նաեւ միջազգային կառույցների արձագանքին, ինչը նույնպես որոշակի կդարձնի, թե ինչ տոնայնությամբ կընթանա քարոզարշավը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։