|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ 17-ամյա մի երիտասարդի. Yerkir.am-ին հայտնում են Ոստիկանությունից՝ նշելով, որ նրա մոտ խուզարկությամբ «սփայս» տեսակի թմրամիջոց է հայտաբերվել:
Հավելվում է, որ վերջինիս մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են նաև մարիխուանայի նմանվող զանգվածներ ու սփայսով լցված կաթուցիչներ։
Բացահայտվել է նաև, թե ումից է ձեռք բերվել այն: Արդյունքում՝ թմրամիջոց իրացնելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել Երևանի բնակիչ, 51-ամյա մի կին։
Նրա մոտ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղահաբ, յուրահատուկ հոտով կանաչավուն զանգված ու ինքնաձիգի փամփուշտ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել նրա բնակարանում, որտեղ հայտաբերվել են ներարկիչներ, էլեկտրական կշեռք, սփայսի նմանվող զանգվածով փաթեթներ, հոգեներգործուն դեղահաբ և այլն։
Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։
Նախաքննությունը շարունակվում է։