|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքապետարանում միայն թվով 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս հրաժարականների շքերթում ամենահետաքրքրական նախադասությունը` «իր դիմումի համաձայն»-ն է: Քաղաքապետարանում միայն թվով 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա: Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ այս իշխանությունները կադրային լուրջ խնդիրներ ունեն, բայց նաեւ խորը բարդույթ:
Իմ լավ ընկերներից մեկը մի օր ներկա իրավիճակը շատ հետաքրքիր նկարագրեց. տպավորություն է, որ նստել ենք ավտոբուս ու անհայտ ուղղությամբ գնում ենք, բայց կա եւս մի խնդիր` ավտոբուսի ղեկին վարորդ չկա»: