|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Փետրվարի 19-ին՝ «Գիրք նվիրելու օրը», ՀՅԴ «Արամ Մանուկյան» ուսանողական միության և «Ապառաժ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ու ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ մեկնարկելու է «Գրքի բանկ» ծրագիրը:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղադրված գրքի տաղավարի (BookBank) միջոցով հավաքագրված գրքերը հանձնվելու են ԱՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի դպրոցի գրադարանին:
«Գրքի բանկի» պաշտոնական բացումը տեղի է ունենալու փետրվարի 19-ին ժամը 13:00-ին:
Մինչև մարտի 1-ը ցանկացողները կարող են գրքի միջոցով նպաստել ծրագրին:
Հավելենք, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրում: 2018թ. գրքի տաղավարի միջոցով հավաքվել է մոտ 1500 գիրք, որոնք փոխանցվել են ԱՀ Քաշաթաղի շրջանի Քաշունիքի դպրոցի գրադարանին: